
Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, եթե կազմակերպությունը չպատասխանի Երևանի բարձրացրած հարցերին՝ երկրի ինքնիշխան տարածքի վերաբերյալ, ասուլիսում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք ակնկալում ենք, որ ՀԱՊԿ մեր գործընկերները պատասխանեն՝ ո՞րն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ-ում: Մենք ՀԱՊԿ-ի հետ կապված պրոբլեմ չենք ստեղծել: 2021թ. մայիսի իրադարձություններից հետո արձանագրել ենք պաշտոնապես, որ կարմիր գիծը հատված է»,- ասել է նա:
Եթե ՀԱՊԿ–ը կպատասխանի հնչեցված հարցերին, ու այդ պատասխանները համընկնեն Հայաստանի պատկերացումներին, ապա դա կնշանակի, որ ՀՀ–ի ու ՀԱՊԿ–ի միջև հարցերը լուծված և ամփոփված են։ Վարչապետը ընդգծել է` եթե երկրի պատկերացումների հետ պատասխանը չհամընկնի, ապա Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ–ից, բայց չի կարող ասել, թե երբ։




