ԿարևորՀասարակություն

Նոր Սահմանադրության վերաբերյալ չկա տեքստ, կա քաղաքական օրակարգ իր հիմնավորումներով

ՀՀ-ին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն, այսօր մամուլի ասուլիսում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Սահմանադրության փոփոխության վերաբերյալ հարցին:

«Հիմա նոր Սահմանադրության վերաբերյալ չկա հայեցակարգ, չկա տեքստ, կա իմ կողմից ՀՀ ժողովրդին առաջարկվող քաղաքական խոսույթ և քաղաքական օրակարգ իր հիմնավորումներով», — նշել է Փաշինյանը։

Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե անցկացնելու ժամկետներին՝ վարչապետն ասել է, որ դա կլինի այն ժամանակ, երբ ինքն ու իր քաղաքական թիմը զգան, որ ՀՀ ժողովուրդը բավարար չափով տեղեկացված է, թե ինչ է տեղի ունենում, ինչի համար և որ բովանդակությունն ինչ խնդի է լուծելու։

Կարդացեք նաև

Back to top button