Մի խումբ երիտասարդներ 30 տարվա դադարից հետո բացել են Աշտարակի դրամատիկական թատրոնի դռները։ Ամիսներ առաջ ռեժիսորի հետ մայրաքաղաքից դուրս են եկել ու տեղակայվել Աշտարակի թատրոնի մոռացված շենքում։ Հիմա արդեն սեփական խաղացանկ, մի քանի պրեմիերաներ, ներկայացումներին բուռն արձագանքող ու անհամբեր սպասող հանդիսատես ունեն։ Վստահ են՝ մայրաքաղաքային թատերական ակտիվության վեկտորն արդեն 24 կմ–ով շեղել են։
մեկ րոպեից էլ քիչ




