
What’s On-ի խմբագիր Թամարա Ռայթը Ծաղկաձորը ներառել է Դուբայից ճանապարհորդելու համար լավագույն լեռնադահուկային հանգստավայրերի ցանկում։
«Տարածքի ապշեցուցիչ բնական գեղեցկությունը, տեղանքի բազմազանությունը նախատեսված է ինչպես փորձառուների, այնպես էլ սկսնակների համար, ինչը դարձնում է այն պարտադիր այցելության վայր ձյան էնտուզիաստների համար»,- «Լավագույն լեռնադահուկային հանգստավայրերը՝ Դուբայից օդանավով չորս ժամ հեռավորության վրա» հոդվածում գրում է Ռայթը:
Նույն ցանկում են նաև Վրաստանի, Ղազախստանի և Լիբանանի լեռնադահուկային հանգստավայրերը։
Կարդացե՜ք ամողջական հոդվածն այստեղ։




