ԿարևորՏնտեսական

2024 թ․-ին կենսաթոշակների և սոցիալական ապահովության նպաստների համար կհատկացվի 676 միլիարդ դրամ

ՀՀ կառավարությունը նախատեսում է 2024 թվականին կենսաթոշակների և սոցիալական ապահովության նպաստների տրամադրման համար հատկացնել 676 միլիարդ դրամ կամ պետական բյուջեի ծախսերի շուրջ 21%-ը։

2024 թվականին 295 միլիարդ դրամ հատկացվելու է աշխատանքային կենսաթոշակների տրամադրմանը՝ կենսաթոշակով ապահովելով 488 հազար 402 քաղաքացու։

Ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու նպաստների տրամադրմանը նախատեսվում է ուղղել 46 միլիարդ դրամ՝ նպաստներով ապահովելով 105 հազար 994 անձի։

2024 թվականին սպայական անձնակազմին և նրանց ընտանիքների անդամներին կենսաթոշակների տրամադրման համար նախատեսվում է ծախսել ավելի քան 41 միլիարդ դրամ՝ կենսաթոշակով ապահովելով 37 հազար 74 շահառուի։

https://www.facebook.com/minfin.am/videos/418040303975698

Կարդացեք նաև

Back to top button