ԿարևորՀասարակություն

ՀՀ առողջապահության նախարարն այցելել է «Ռոնալդ Ռեյգանի բժշկական» կենտրոն

ԱՄՆ կատարած այցի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Լոս Անջելեսի կալիֆոռնիական համալսարանի (UCLA) «Ռոնալդ Ռեյգանի բժշկական» կենտրոն:

Անձնակազմի հետ քննարկել են բժշկական ծառայությունների որակի և պացիենտների անվտանգության հետ կապված խնդիրները:

Նախարարը շրջել է «Ռոնալդ Ռեյգանի բժշկականի» մանկական հիվանդանոցում (UCLA Mattel Children’s Hospital), որտեղ ծանոթացել է բուժքույրերի վերապատրաստման ծրագրերին, նորածնային սքրինինգներին, ինչպես նաև նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքի հագեցվածությանն ու մատուցվող ծառայություններին:

«Այցի ընթացքում մտերմիկ հանդիպում ունեցա բժշկական և հանրային առողջապահության ֆակուլտետների հայ ուսանողների հետ, քննարկեցինք ՀՀ առողջապահական համակարգում կատարվող փոփոխությունները և նրանց հետագա ներգրավման հնարավորությունները»,- ֆեյսբուքի իր էջում հայտնել է Ավանեսյանը:

Back to top button