
Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են պայքարը «Aeroflot Open 2024»-ում:
Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, 4 խաղափուլից հետո մրցաշարի առաջատարներն են ռուս գրոսմայստերներ Ալեքսանդր Գրիշչուկը և Իլյա Իլյուշենոկը, ովքեր ունեն 3.5 միավոր:
Հայ գրոսմայստերներ Հովիկ Հայրապետյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Մանուէլ Պետրոսյանն ունեն 3 միավոր և գտնվում են համապատասխանաբար 3-րդ, 11-րդ, 12-րդ և 16-րդ հորիզոնականներում:
ՖԻԴԵ-ի վարպետներ Էրիկ Հակոբյանը և Ալեքս Սահակյանն ունեն 2.5 միավոր:
5-րդ խաղափուլը կմեկնարկի այսօր` 12.00-ին։




