
Մարտի 3-ին տեղի է ունեցել դեսպան Լիլիթ Մակունցի հանդիպումը Լոս Անջելեսի հոգևոր կառույցների և համայնքային կազմակերպությունների ավելի քան 150 ներկայացուցիչների հետ:
Ինչպես հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Իսրայելյանի բացման խոսքից հետո ողջույնի խոսքով հանդես է եկել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը։
Դեսպան Մակունցն իր ծավալուն ելույթով անդրադարձել է հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններին, այդ ուղղությամբ վերջին տարիներին կատարված աշխատանքին, Հայաստանի Հանրապետության ներկա մարտահրավերներին, անվտանգային իրավիճակին։
Հանդիպմանը ներկա է գտնվել նաև աշխատանքային այցով Լոս Անջելեսում գտնվող ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Ելույթից հետո դեսպան Մակունցը պատասխանել է ներկաների հարցերին:




