ԿարևորՀասարակություն

Ժամանակակից արվեստի առաջխաղացման հարթակը կներկայացվի Գյումրիում

Մերօրյա արվեստի հանրայնացմանը և արվեստագետների ստեղծագործական ճանապարհի առաջխաղացմանը նվիրված նորաստեղծ հայկական ArtInsight հարթակը մարտի 5-ին կներկայացվի Գյումրիում։

ArtInsight հարթակը հեղինակել են գյումրեցի եղբայրներ, արվեստագետներ Հրաչյա և Ավետիք Վարդանյանները։ Հարթակը միավորում է առավելապես հայ արվեստագետներին՝ համագործակցություններ խթանելու և նոր դինամիկ միջավայր ձևավորելու՝ արվեստագետ-արվեստասեր փոխհարաբերության համար: Այն նպատակ ունի հանրայնացնել Հայաստանում ժամանակակից վիզուալ արվեստը` հնարավորություն տալով արվեստասերներին ծանոթանալ ժամանակակից արվեստագետների հետ։

Հարթակը թույլ է տալիս ծանոթանալ արվեստագետների ստեղծագործություններին և ժամանակակից արվեստի միտումներին։ Այնտեղ առաձին տեղեկատվություն է զետեղված արվեստագետների անցած ճանապարհի, մասնագիտական նվաճումների, ինչպես նաև ստեղծած նկարների, քանդակների, լուսանկարների և այլ արվեստի գործերի վերաբերյալ։ Այն հնարավորություն կընձեռի ոչ միայն դիտել և ձեռք բերել նախագծի համադրողների խորհրդի կողմից հավատարմագրված արվեստի գործերը, այլ նաև օգտվել ArtInsight-ի առաջարկած համագործակցության տարբեր մոդելներից։

Իմփաքթ Հաբ Գյումրին աշխարհում գործող 110+ Իմփաքթ Հաբերի ցանցի ներկայացուցիչ է, որը հիմնադրվել է 2023 թ.-ին: Այն իր անդամ ձեռներեցներին և նորարարներին տրամադրում է համայնքի լայն հնարավորություններ՝ ռեսուրսներ, կրթական ծրագրեր և միջոցառումներ, և այս ամենը շատ ոգևորիչ և տրամադրող աշխատանքային տարածքում։

ARTINSIGHT-ը նորարարական ծրագիր է, որը կոչված է հանրայնացնել ժամանակակից վիզուալ արվեստը։ ARTINSIGHT–ի առաքելությունն է՝ ստեղծել միջավայր, որն աջակցում է ստեղծարարությանը, խթանում քննադատական երկխոսությունը և բարելավում է ապրելու որակը արվեստի ներկայացման, մեկնաբանման և հանրահռչակման միջոցով: Արվեստի գործերի վաճառքի և վարձույթի նորարարական  մոդելների միջոցով՝ մենք վերաիմաստավորում ենք արվեստի ընկալման գործընթացը:

Back to top button