
«Բերդ համայնքի 17 բնակավայրում հասարակական տրանսպորտի սպասարկման կանգառների կառուցում» ծրագրի շրջանակում մեկնարկել են նոր, ժամանակակից կանգառների կառուցման աշխատանքները:
Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/ GIZ) և Բերդի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ:


Ծրագրի ընդհանուր արժեքը 21 578 040 ՀՀ դրամ է:
Բերդի համայնքապետարանի ներդրումը կազմում է նշված գումարի 20 %-ը:


Բերդի համայնքապետարանը ծրագրային հայտ-առաջարկ էր ներկայացրել՝ մասնակցելով Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ, GIZ), ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից համատեղ իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման» ծրագրի շրջանակում գործող ՀՀ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման դրամաշնորհային հիմնադրամի միջոցով ՄԱԿ-ի 2030 Օրակարգի և Կայուն զարգացման նպատակների տեղայնացմանն ուղղված դրամաշնորհային մրցույթին:


Նոր կառուցվող կանգառներից զատ՝ Բերդի համայնքապետարանի նախաձեռնությամբ վերանորոգվելու են նաև հին կանգառները: Ըստ անհրաժեշտության՝ դրանք տեղափոխվելու են առավել մարդաշատ վայրեր:




