
Փետրվարի 29-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Բարձրունի բնակավայրում և միջնակարգ դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է բնակավայրի էլեկտրական շչակ:
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մարտի 1-ին՝ ժամը 14:10-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում անցկացվելու է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպում և իրականացում հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն:
Ուսումնավարժության ընթացքում գործարկվելու է էլեկտրաշչակ:




