ԿարևորՀասարակություն

Ադրբեջանն ապամոնտաժել է Շառլ Ազնավուրի հուշարձանը

ԼՂ մշակութային ժառանգության պաշտպանության Պետական Խորհուրդն ահազանգում է հերթական վանդալիզմի մասին:

«Ադրբեջանի վարչախումբն ապամոնտաժել է Ստեփանակերտի Պոլ Էլյուար Ֆրանկոֆոնիայի Կենտրոնի հարեւանությամբ գտնվող Շառլ Ազնավուրի հուշարձանը, որը կանգնեցվել է անվանի երգչի 100-ամյակի կապակցությամբ 2022 թվականին։

Ստորեւ լուսանկարներում՝ Շառլ Ազնավուրի հուշարձանը եւ այդ նույն վայրը այս տավա հունվար ամսին հրապարակված տեսանյութում: Ավելի վաղ ապամոնտաժվել են գրող Հակոբ Հակովյանի, ազգային բարերար Ալեք Մանուկյանի, ռուսական համայնավար առաջնորդ Ալեքսանդր Մյասնիկյանի, սովետական զինվորականներ Ադմիրալ Իսակովի, Անատոլի Զինեւիչի, Քրիստաֆոր Իվանյանի եւ այլոց հուշարձանները: Ապամոնտաժվել է նաեւ Արցախի Հերոս Աշոտ Ղուլյանի հուշարձանը՝ Ստեփանակերտի նույնանուն պուրակում: Համացանցում հրապարակվող նյութերից տեղեկանում ենք նաեւ, որ վանդալիզմի են ենթարկվում արցախյան ազատամարտում զոհվածների գերեզմանները»,- ասված է գրառման մեջ:

Back to top button