ԿարևորՀասարակություն

Ռազմակրթական հաստատության նոր պետի ղեկավարմամբ ընթացող բարեփոխումները շարունակվելու են. Պապիկյան

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը փետրվարի 27-ին այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա և անձնակազմին ներկայացրել ռազմական ակադեմիայի նորանշանակ պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանին։

Շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ նախարարը գնդապետ Մանգասարյանին մաղթել է արդյունավետ ղեկավարում և նորանոր ձեռքբերումներ։

«Եվս մեկ անգամ կարևորելով ռազմական կրթության դերը գրագետ և պատրաստված սպայակազմի պատրաստման, մարտունակ բանակի ձևավորման գործում՝ իմ շնորհակալությունն եմ հայտնել ակադեմիայի նախկին պետ, գնդապետ Արթուր Երոյանին՝ կատարված լայնածավալ աշխատանքի, ընթացքի մեջ գտնվող ծրագրերի և ռազմակրթական բարեփոխումներին ուղղված առավելագույն ջանքերի համար։

Միևնույն ժամանակ վստահություն եմ հայտնել, որ ռազմակրթական հաստատության նոր պետի ղեկավարմամբ ընթացող բարեփոխումները շարունակվելու են՝ առավել գրավիչ և մրցունակ դարձնելով ռազմական կրթության ոլորտը։

Խոսքով հանդես է եկել նաև պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը:

Միջոցառմանը ներկա էին նաև բուհերի ռեկտորներ և այլ հյուրեր»:

Կարդացեք նաև

Back to top button