ԿարևորՍպորտ

Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել հենացատկ վարժությունից

Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել հենացատկ վարժությունից։

Նախօրեին Հայաստանի ներկայացուցիչ Վահագն Դավթյանը դարձել էր օղակների վարժության բրոնզե մեդալակիր։

Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար։

Կարդացեք նաև

Back to top button