
Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում տեղի է ունեցել օղակների վարժության եզրափակիչը։
Վահագն Դավթյանը նվաճել է բրոնզե մեդալը, Արթուր Ավետիսյանը գրավել է չորրորդ տեղը։
Փետրվարի 25-ին հենացատկի եզրափակիչում կմրցի նախորդ փուլի հաղթող, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը։
Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի Օլիմպիական խաղերի համար:




