ԿարևորՔաղաքական

ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանից պարզաբանում է ակնկալում՝ ՀԱՊԿ-ում մասնակցության սառեցման վերաբերյալ

Ռուսաստանը Հայաստանից համապարփակ բացատրություններ է ակնկալում, թե ինչ են նշանակում ՀԱՊԿ-ում Երևանի մասնակցությունը սառեցնելու մասին Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում։

«Մենք երկկողմ ուղիներով ակնկալում ենք համապարփակ բացատրություններ այն մասին, թե իրականում ինչ է կանգնած Հավաքական անվտանգության պայմանագրին և բուն կազմակերպությանը Հայաստանի մասնակցության սառեցման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետևում»։

Մոսկվան, ինչպես նշում է ՌԴ ԱԳՆ-ն, ելնում է նրանից, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ՝ այս կարգավիճակից բխող բոլոր իրավունքներով և պարտավորություններով։

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարում է, որ  Ռուսաստանը «կտրականապես չի ընդունում Հայաստանի իշխանությունների կշտամբանքները 2021 և 2022 թվականներին տարածաշրջանում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների ժամանակ ՀԱՊԿ-ի կողմից Երևանի նկատմամբ իր մանդատը և պարտավորությունները  չկատարելու վերաբերյալ»։

Ըստ Ռուսաստանի արտգործնախարարության՝ Երևանը ցուցադրաբար նախընտրել է ՀԱՊԿ առաքելության փոխարեն ԵՄ-ից դիտորդներ հրավիրել:

Այնուամենայնիվ, ՌԴ նախարարությունում հույս ունեն, որ Երևանում կհասկանան, որ առկա մտահոգությունները պետք է քննարկվեն և վերացվեն հանգիստ, վստահելի երկխոսությամբ, այլ ոչ թե հանրային տիրույթում դրանք բարձրացնելու ճանապարհով։

Կարդացեք նաև

Back to top button