
ՀՀ ՊՆ վարչական համալիրում Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուի հետ ստորագրվել են մի շարք պայմանագրեր, հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Պաշտոնյաները Հանդես են եկել մամուլի համար համատեղ հայտարարությամբ:
Պատասխանել են հայաստանյան և ֆրանսիական ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։
Այնուհետև Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել։




