ԿարևորՀասարակություն

Արտավազդ Փելեշյանը նշում է իր 86-րդ տարեդարձը

Այսօր Համաշխարհային կինոյի մեծ Վարպետ Արտավազդ Փելեշյանը նշում է իր 86-րդ տարեդարձը: 

«Փելեշյանական կինոն՝ իր հզոր գեղագիտությամբ, անկրկնելի պոետիկայով և էպիկական շնչով վերահաստատում է գեղարվեստական պատկերի գերիշխանությունը, երբ կինոպատումը կարիք չունի հավելյալ խոսքերի, երբ կադրն է թելադրում ամեն ինչ: Նրա յուրաքանչյուր ֆիլմ հարազատ հողից ու աշխարհից ստացած կենսական լիցքերով հագեցած մի ձոն է բանական մարդուն, որում ներդաշնակվում են տիեզերական բազմաձայնությունն ու արարչագործության լույսը:

Փելեշյանը անհամեմատ ընդլայնեց կինոյի սահմանները և իրական, վավերագրական պատկերին հաղորդեց մեծ կինոյի բանաստեղծական ուժը՝ իր ֆիլմերը վերածելով լիովին նոր կինոէսթետիկայի: Նա ստեղծեց բացառիկ, անկրկնելի փելեշյանական կինոաշխարհը»,- նշված է Ազգային կինոկենտրոնի էջում։ 

Back to top button