
Ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալլին ձերբակալվել է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ Հայաստանի պահանջով, չորեքշաբթի հայտնել է Մոսկվայում Ադրբեջանի դեսպանությունը։
Պահանջն իրականացվել է ԱՊՀ անդամ երկրների միջպետական համաձայնագրի շրջանակներում, հայտնել են դեսպանությունից։
Զեյնալիի փաստաբան Ալեքպեր Գարաևը հաստատել է կալանավորումը։ Նա ադրբեջանական լրատվամիջոցներին ասել է, որ իր պաշտպանյալը Հայաստանի կողմից հետախուզման մեջ է հայտնվել 2020 թվականի սեպտեմբերի 29-ին չորս հոդվածով՝ չնշելով, թե որոնք են։ Փաստաբանը հավելել է, որ այս պահին գործը քննվում է դատախազության կողմից։ Նա չի բացառել, որ Զեյնալլիին կարող են ձերբակալել։




