ԿարևորՍպորտ

Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյան՝ փոխչեմպիոն

Վարազդատ Լալայանը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության վերջին մրցումային օրը Վարազդատ Լալայանը երկամարտի 455 կգ արդյունքով հռչակվել է Եվրոպայի չեմպիոն (205+250): 

Այս քաշային կարգում Հայատանի մյուս ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 437 կգ  արդյունքով արծաթե մեդալակիր է (190+247):

+109 կգ քաշային կարգի առաջատար, 7-ակի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, կրկնակի օլիմպիական չեմպիոն, վրացի Լաշա Տալախաձեն վնասվածքի պատճառով հրաժարվեց պայքարից:

Կարդացեք նաև

Back to top button