
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում հյուրընկալել են Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) պատվիրակությանը։



Այցի շրջանակում պատվիրակության ներկայացուցիչները ծանոթացել են ՁԻՀ ԳՏԿ գործունեությանը, ինչպես նաև քննարկեցին համագործակցության հնարավոր ուղությունները։
Քննարկումից հետո հյուրերը շրջայց են կատարել կենտրոնում, ծանոթացել «Co-Creation», «Creative Tech» լաբերի գործունեությանը, ինչպես նաև այցելեցին կենտրոնում գործող մի շարք ընկերություններ, այդ թվում՝ FamBox LLC , BAL LAB, Safe YOU, Synergy International Systems, Improvis, LifeBeget, Armineh’s library, Digitain, Aybben Technologies, Fimetech:



Այցն ընկերությունների համար ևս համագործակցությունների և նոր շուկաներ բացահայտելու հնարավորություն է ստեղծել։




