ԿարևորՄշակույթ

Սերգեյ Խաչատրյանը ձայնագրել է բացառիկ ձայնասկավառակ

Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը և naïve records-ը հայտարարել են աննախադեպ նախագծի մասին։ Հայ ջութակահարը ձայնագրել է Էժեն Իզայիի 6 սոնատները՝ նվագելով կոմպոզիտորի անձնական Գվարների ջութակով։ Ինչպես նշված է ձայնագրման ընկերության հայտարարության մեջ՝ Սերգեյ Խաչատրյանն առաջին ջութակահարն է, որ այս ստեղխագործությունները ձայնագրում է հեղինակի անձնական գործիքով։ Ձայնասկավառակը կթողարկվի մարտի 29-ին։

Իզայիի վեց սոնատների ժողովածուն գրվել է 1923 թվականի հուլիսին: Յուրաքանչյուր սոնատ կոմպոզիտորը նվիրել է իր ժամանակակից ջութակահարներից մեկին՝ Յոժեֆ Սիգետիին (թիվ 1), Ժակ Տիբոին (թիվ 2), Ժորժ Էնեսկուին (թիվ 3), Ֆրից Կրեյսլերին (թիվ 4) , Մաթյո Կրիկբոմին (թիվ 5) և Մանուել Կիրոգային (թիվ 6)։

Back to top button