ԿարևորՀասարակություն

Մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձը կբարձրանա մինչև 30%-ով․ Ավինյան

«Հանրակրթության ոլորտում աշխատում են անձնվեր մարդիկ. համայնքային մանկապարտեզներում մինչև 30%-ով կբարձրանա աշխատակիցների աշխատավարձը»,- ընդգծել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Երևանի քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ ներկայացվել են 2023թ. իրականացված ու այս տարի հանրակրթության ոլորտում նախատեսվող ծրագրերը: 

«Հանրակրթության բնագավառի բարեփոխումները եղել և մնում են մեր հիմնական առաջնահերթությունը: Երևանում տասնյակներով հիմնանորոգվում են մանկապարտեզներ, և մեր երեխաների համար ստեղծվում են հարմարավետ պայմաններ ու մատուցվում ավելի որակյալ ծառայություններ: 2024թ. ընթացքում Երևանում մինչև 30%-ով իրականցնելու ենք մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերի վերանայում, իհարկե, սա այն չափը չէ, որը կուզենայինք, բայց սա դեռ սկիզբն է, և ես վստահ եմ, որ մեր բարեփոխումների այս ընթացքը շարունակական է լինելու»,- ընդգծել է Ավինյանն ու հանձնարարել բարեփոխումներին ու ոլորտին հատկացվող աջակցությանը զուգահեռ մեծացնել պահանջներն ու մանկապարտեզներում հստակեցնել վերահսկողությունը:

Կարդացեք նաև

Back to top button