
Փետրվարի 19-ը Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: 2008 թվականից Թումանյանի ծննդյան օրը Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր։
Գիրք նվիրելու օրվա շրջանակում, ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող գրադարաններում և թանգարաններում տեղի կունենան թեմատիկ տարաբնույթ միջոցառումներ:
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, միջոցառումների շրջանակում նախատեսվում են մանկապատանեկան գրքի ցուցահանդես-տոնավաճառ, ցուցադրություններ, գրքերի շնորհանդեսներ, հեքիաթապատումներ, մանկական ներկայացումներ, թեմատիկ քննարկումներ, կրթական ծրագրեր, ինչպես նաև հանդիպումներ գրողների և ոլորտի ներկայացուցիչների հետ:




