ԿարևորՍպորտ

Վահագն Դավթյանը՝ աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Վահագն Դավթյանը արծաթե մեդալ է նվաճել Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության օղակների վարժությունում:

Եզրափակչում Դավթյանը հավաքել է 14.500 միավոր և զբաղեցրել է երկրորդ տեղը:

Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը, 14.470 միավորով, զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:

Աշխարհի գավաթի հենացատկի եզրափակիչ է դուրս եկել աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ՕԽ բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը:

Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:

Կարդացեք նաև

Back to top button