ԿարևորՄիջազգային

Բանտում մահացել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին

 Ռուսաստանում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին մահացել է ուղղիչ գաղութում, հայտնել են ՌԴ Դաշնային քրեակատարողական ծառայությունից։

«Այս տարվա փետրվարի 16-ին թիվ 3 ուղղիչ գաղութում դատապարտյալ Նավալնի Ա.Ա.-ն զբոսանքից հետո իրեն վատ է զգացել՝ գրեթե անմիջապես կորցնելով գիտակցությունը։ Անմիջապես ժամանել են հիմնարկության բուժաշխատողները, շտապօգնության խումբ է կանչվել»,-ասված է հաղորդագրության մեջ։

«Կատարվել են բոլոր անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումները, որոնք դրական արդյունք չեն տվել։ Շտապօգնության բժիշկներն արձանագրել են դատապարտյալի մահը։ Մահվան պատճառները պարզվում են», — ասվում է հաղորդագրությունում։

Նավալնին 19 տարվա ազատազրկման էր դատապարտվել։

Կարդացեք նաև
Close
Back to top button