ԿարևորՀասարակություն

Մատենադարան է այցելել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության «Կիլիկիա» Մատենադարանի մատենադարանապետ Գերաշնորհ Տեր Շահան արք. Սարգիսյանը

Արա Խզմալյանը ներկայացրել է Մատենադարանի վերջին շրջանի ձեռքբերումները գիտական, գիտատեխնիկական և թանգարանային ոլորտներում:

Բարձր է գնահատվել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության և Մաշտոցյան Մատենադարանի համագործակցությունը հայերեն ձեռագիր ժառանգության պահպանման, վերականգնման ու ուսումնասիրման ոլորտներում:

Գերաշնորհ Տեր Շահան արք. Սարգիսյանը մեծապես կարևորել է նշված ուղղություններով համագործակցությունն առավել խորացնելու անհրաժեշտությունը:

Քննարկվել են Մաշտոցյան Մատենադարանի պատվիրակության՝ փետրվարին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն կատարելիք այցի մանրամասները:

Կարդացեք նաև

Back to top button