
Կարմրուկով վարակված 1 մարդը կարող է վարակել 10 չպատվաստվածից 9-ին։ Կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը, ըստ մասնագետների, պատվաստումն է։
Կարմրուկը սուր վարակիչ հիվանդություն է, հարուցիչը Մորբիլի վիրուսն է: Հիվանդությունը սովորաբար սկսվում է կոնյուկտիվիտով, տենդով, հազով, ռինիտով, կոկորդի ցավով, հետո միանում է տարածուն բծավոր ցանը:
Վարակելիությունը` 99%-100%:
Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է` ցանի առաջանալուց 4 օր առաջ և ցանավորումից 4 օր հետո:
Գաղտնի շրջանի միջին տևողությունը 9-11 օր է, առավելագույնը` 21 օր:





