ԿարևորՀասարակություն

Էդուարդ Թոփչյանը պարգևատրվել է «Արգիշտի առաջին» հուշամեդալով

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ հայ երաժշտարվեստի զարգացման գործում և Երևան քաղաքի մշակութային կյանքում ունեցած նշանակալի ավանդի, ինչպես նաև «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի կազմավորման կապակցությամբ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր Էդուարդ Թոփչյանը պարգեւատրվել է «Արգիշտի առաջին» հուշամեդալով, հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

2024 թվականի փետրվարի 12-ին ժամը 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում առաջին անգամ անցկացվել է «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգը: Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ հնչել են Ֆրանց Շուբերտի «Անավարտ» սիմֆոնիան և Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետային սյուիտը:

Կարդացեք նաև

Back to top button