
«Հարված՝ խաղաղության գործընթացին»,- վարչապետ Նիկոլ Փաշինյանը բրիտանական «The Telegraph»-ին տված հարցազրույցում այսպես է գնահատել տարեսկզբին Ադրբեջանի նածագահի հայտարարությունները։
Ըստ Փաշինյանի՝ այդ գործընթացը սկսվել է ԼՂ-ում իրականացված էթնիկ զտումներից, Գրանադայի, Բրյուսելի հանդիպման ու նաև հետագա հանդիպումների մերժումներից։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ճարտարապետությունն ու սկզբունքները համաձայնեցված են, և նախորդ տարեվերջին մեզ թվում էր, թե մենք շատ մոտ ենք վերջնական պայմանագրի տեքստի համաձայնեցմանը»,- ասել է Փաշինյանը։
«The Telegraph»-ի միջազգային մեկնաբան Ռոլանդ Օլիֆանթի հարցին, արդյոք պատրա՞ստ է Հայաստանը գնալ Եվրամիության ճանապարհով, ՀՀ վարչապետը պատասխանել է․
«ՀՀ պատրաստ է ԵՄ հետ լինել այնքան մոտից, որքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի»։
Հարցազրույցը եթեր կհեռարձակվի այսօր երեկոյան՝ 21:50-ին, Փաշինյանի ֆեյսբուքյան էջով եւ Հանրային հեռուստաընկերությամբ:




