
Փետրվարի 5-ին Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Աթենքի առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ տկն․ Սոֆիա Կունենակի-Էֆրայմօղլուի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հունաստանի միջև տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները, երկկողմ առևտրային հետաքրքրություն ներկայացնող թիրախային ոլորտները, ինչպես նաև տնտեսական ոլորտում շփումների շրջանակներն ընդլայնելու նոր գաղափարների իրագործումը։
Կողմերը պայմանավորվել են մոտ ապագայում կազմակերպել բիզնես ոլորտի ներկայացուցիչների հանդիպում, փոխադարձ այցեր, ինչպես նաև դիտարկել են նոր բիզնես ֆորումի անցկացման հնարավորությունները։




