
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) մայիսի 16-ին կայցելեն Հայաստան, Twitter-ի իր էջում հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
Օրերս Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտնել էր, որ Մինսկի խմբի համանախագահները մայիսի կեսին կայցելեն տարածաշրջան՝ նախ Հայաստան, ապա Լեռնային Ղարաբաղ եւ Ադրբեջան։




