
Հայաստանը զբոսաշրջային առումով գրավիչ երկիր է այցելուների համար։ Հայաստան այցելածների շարքում առաջատարը ՌԴ քաղաքացիներն են։ Երկրորդ տեղում Վրաստանն է։ Փոխվել է պատկերը երրորդ տեղում գտնվող մասով․ եթե մինչև 2020 թվականը Հայաստան անցելում էին եվրոպական երկրներից, ապա այժմ՝ Իրանից։ Եվրոպական երկրների պասիվությունը աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային գործոններով է պայմանավորված։
Զբոսաշրջության ոլորտում 2023 թ ռեկորդային է համարվում։ Հայաստան է այցելել 2 մլն–ից ավելի զբոսաշրջիկ։ Միայն նախորդ տարեվերջին՝ դեկտեմբերին, Հայաստան է այցելել 133 հազար զբոսաշրջիկ։ Ոլորտում 2018–ի համեմատ 20 տոկոս, 2022–ի հետ համեմատ՝ մոտ 40 տոկոս աճ է գրանցվել։
ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսեան Պօղոսեան․ «50 տոկոսը եկել են ՌԴ–ից, Վրաստանից, Իրանից, ԱՄՆ–ից։ Կարևոր է նշել, որ մեր ցանկում գալիս են Հնդկաստանից»։
ՌԴ–ից ու ԱՄԷ–ից զբոսաշրջիկների հոսքը չի դադարում անգամ ձմռանը։ Անցյալ տարի Հայաստանի մասին պատմող հոդվածները պարբերաբար հայտնվել են ավելի քան 200 միջազգային ամսագրերում։
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը փաստում է՝ Հայաստանում ներքին զբոսաշրջությունը դինամիկ աճ է արձանագրում։ Արտագնա տուրիզմին զուգահեռ զարգանում է նաև ներիքն տուրիզմը։
«Իհարկե, մենք ունենք մեր ներուժն առավել արդյունավետ օգտագործելու խնդիր, բայց ուզում եմ նշել, որ ամանորին կամ տարվա ընթացքում էլ աճող, զարգացող արտագնա տուրիզմը չի նշանակում, որ ներքինը չի զարգանում»։
Ներքին տուրիզմի զարգացման ուղղությամբ աշխատանքներ տարվել են ու տարվում են։ Ներքին տուրիզմի զարգացման վրա դրական ազդեցություն ունեցավ նաև սոցփաթեթի ինստիտուտի ներդրումը։ Ներքին տուրիզմի վերականգնմանը նպաստեց նաև ճգնաժամային 2020–ը՝ կորոնավիրուսը։ Ապրեսյանը փաստում է՝ ոլորտում վերջին տարիներին աշխարհաքաղաքական զարգացումներով ու պատերազմով պամանավորված, խնդիրներ կան։ Տեղեկատվական դաշտը հատկապես բացասական գործոն ծառայեց՝ ասում է․
«Ջերմուկը, Սյունիքը, Վայոց Ձորը, Գեղարքունիքի ու Տավուշի մարզերը եվրոպական շատ երկրներում, որպես կարմիր գոտի են նշվում։ Այսօր էլ այդ խնիդրը կա։ Կարևոր մեզ համար շուկաներում՝ եվրոպական, ճապոնական, խնդիրներ կան»։
Էկոնոմիկայի նախարարը պաշտոնական թվերից գոհ է։ 2024–ին էապես ավելացել է ոլորտի բյուջեն՝ մոտ 13 մլրդ դրամ, հիմնական մասը նաև ենթակառուցվածքների զարգացմանը կուղղեն։ ՀԲ–ի հետ մոտ երկու տասնյակ զբոսաշրջային կլաստերներ կզարգացնեն․
«Ամենաբարձր աճերից մեկը ունի Հայաստանը համեմատած աշխարհի այլ երկրների հետ»։
Մեխակ Ապրեսյանն ընդգծում է՝ շատ հաճախ են մարզերը հանվում այցելության ցանկից։ Ոլորտի ներկայացուցիչը նշում է, որ այս առումով անելիքները շատ են։ Խնդիրը հնարավոր է լուծել՝ պետություն–մասնավոր հատված համագործակցությունը, միջազգային փառատոներ կազմակերպելն ու լուսաբանելը։ Սրանով հնարավոր կլինի ցույց տալ աշխարհին, որ Հայաստանում հնարավոր է անվտանգ հանգստանալ։ Այցելությունների թվի ավելացման հարցում, իհարկե, ռուս–ուկրաինական պատերազմի գործոնը կա, բայց կարևորագույն գործոնը Հայաստանում սպասված հյուր լինելու իմիջն է։ 2,3 մլն զբոսածրջիկների մեծ մասը անհատական այցելուներն են, խմբային կամ կազմակերպված տուրիզմի հետ կապված խնդրներն ակնհայտ են։ Կայուն զբոսաշրջության զարգացմանը նպաստելը ամենակարևոր անելիքն է՝ ասում է Մեխակ Ապրեսյանը։




