ԿարևորՍպորտ

Հայաստանի լավագույն շախմատիստները՝ ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է շախմատիստների ամենամսյա դասակարգումը, որը գլխավորում է նորվեգացի Մագնուս Կարլսենը։ Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լեւոն Արոնյանը 24-րդն է։

Հայաստանի շախմատիստներից ամենաբարձր տեղն ունի Հայկ Մ․ Մարտիրոսյանը, որը 50-րդն է։ Գաբրիել Սարգսյանը 60-րդն է, Սամվել Տեր-Սահակյանը 97-րդն է, Հրանտ Մելքումյանը 98-րդն է։

Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը 53-րդ տեղում է, Լիլիթ Մկրտչյանը` 71-րդ, Աննա Սարգսյանը` 73-րդ: 

Կարդացեք նաև

Back to top button