
Այսօր 2023 թվականին կատարած աշխատանքներն է ամփոփել ֆինանսների նախարարը։ Վահե Հովհաննիսյանն անդրադարձել է տնտեսական զարգացումներին։ Նա ասել է, որ Հայաստանում նվազել են «հրատապ մեկ անձից» ընթացակարգով կատարվող գնումները, նախատեսվում է «Գնումների մասին» նոր օրենքի ընդունում: «Շրջանառության հարկի» մասին օրենքի փոփոխությունները նույնպես օրակարգում են։ Վահե Հովհաննիսյանը հիշեցրել է նաև, որ այս տարի առաջին անգամ 2023–ի համար հայտարարգիր է ներկայացվելու։ Զուգահեռ ներդրվում է նաև սոցիալական երաշխիքների իսնտիտուտը։
Շրջանառության հարկի համակարգը դարձնել ավելի ոչ գրավիչ տնտեսվարողների համար՝ խթանելով, որ բզինեսը շրջհարկից անցում կատարի ընդհանուր հարկման համակարգ։
Կառավարության դիրքորոշումը փոխանցում է ֆինանսների նախարարը։ «Որևէ խթան չի ստեղծում, որպեսզի փոքր ու միջին բիզնեսը մեծանալու, աճելու նպատակ ունենա»։
Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ այս պահին վերջնական որոշում չկա, քննարկումները շարունակվում են։ Հիշեցնում է՝ դրույքաչափերը տարբեր են, կարգավորումները հնարավորություն են տալիս 5 տոկոսից նվազեցումներ անել՝ բայց ոչ պակաս , քան 2․5 տոկոսը։ Նախագիծը հանրային քննարկման է դրված։

«Հիմա մենք ուղղակի բարձրացնում ենք, օրինակ՝ 5 տոկոսը 10 տոկոսի (դեռ վերջնական որոշում չունենք, քննարկում ենք ) նվազեցման հնարավորությունը նորից բարձրացնելով, օրինակ՝ 8։ Այն տնտեսվարողները, ովքեր կունենան փաստաթղթավորման բարձր մակարդակ, իրենց համար ոչինչ չի փոխվի, կամ հակառակը նվազագույն չափի մի քիչ էլ փոքրացրել ենք»։
Վահե Հովհաննսիյանը տեղեկացնում է՝ 2022–ից ԱՄՀ–ի հետ աշխատում են՝ հասկանալու համար, թե ի՞նչ քաղաքականություն է վարում կառավարությունը մասնավոր հատվածում, ինչխպիսի ներգրավվածություն պետք է ունենա։ Մասնավորապես, անդրդարաձ է կատարվել ԱՆՖԻՆ։
«Հասկացել էինք, որ այն խնդիրները, որոնք դրված էին, շատ լայն էին, այդքան էլ հստակ չէ։ Պետք է փոխվի ԱՆԻՖ–ի մանդատը, այն պետք է ավելի հստակեցվի»։
Անդրադառանլով «Ֆլայ Արնա» ազգային ավիափոխադրողի գործունոությանն ու մամուլի հրապարակումներին՝ Վահե Հովհաննիսյանը ընդգծում է՝ ավիաընկերությունը կառավարվել է օպերատորի՝ «Էյր Արաբիա»–ի, ոչ թե ԱՆԻՖԻ կողմից։ Այժմ կառավարման մոդելի փոփոխություններ են տեղի ունենում։
Ի՞նչ մասնակցություն պետք է ունենան ՀՀ–ն մասնավոր ընկերություններում․ հարցի պատասխանը կլինի, երբ ԱՄՀ գործընկերների հետ կավարտեն վերլուծությունը։ Ո՞րն է այն ռազմավարությունը, որ կառավարությունը պետք է ունենա պետական ձեռնարկություններում։ Հակառակն էլ կլինի՝ հնարավորություն տալով դուրս գալու ձեռնարկություններից։ ԶՊՄԿ–ում, «Լիդիան Արմենիա» ընկերությունում կառավարությունը բաժնետոմսեր ունի։ Մինչ վերլուծությունը կավարտեն ու կհրապարակեն, ֆինանսների նախարարը հստակեցնում է․
«Ես համաձայն եմ, որ եթե հանրությունը տեղյակ չէ, կամ ներդրողները տեղյակ չեն , թե ինչպես է տեղի ունենում ամեն ինչ, այստեղ մենք պետք է շատ զգույշ լինենք, որպեսզի չխաթարենք այն ներդրումային միջավայրը, որը մենք փորձում ենք բարելավել։ Բայց վստահեցնում եմ ձեզ, որ պետությունը պետական ռեկետով չի զբաղվում, որևէ մեկից որևէ բան չենք խլում»։
Հայաստանի վարկանիշը միջազգային գործակալությունները բարելավել են՝ արձանագրում է ֆինանսների նախարարը։ Հիշեցնում է՝ օրերս նաև Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել էր Հայաստանի արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշը «BB» մակարդակում՝ «կայուն» կանխատեսմամբ։
2024–ին թոշակները չբարձրացան՝ ծախսային առաջնահերթություններով պայմանավորված, ասում է նախարարը։ Հայաստանի տնտեսական ներուժը 2023 թվականին ավելացել է: Եվ պետական պարտքը նախնական տվյալներով կլինի մոտավորապես 48.4 տոկոս մակարդակի վրա՝ մի փոքր ավելանալով 2022 թվականի մակարդակից: 2023-ին հարկային եկամուտներն առաջանցիկ աճ են արձանագրել: 2023 թվականի արդյունքներով արձանագրվել է հարկային եկամուտներ-ՀՆԱ 24.1 տոկոս ցուցանիշ:




