ԿարևորՀասարակություն

Արցախի ՄԻՊ-ը, պետնախարարը ԱՄՆ-ում քննարկել են բռնահանված արցախցիների՝ հայրենիք վերադարձի հարցը

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը և ANCA-ի ներկայացուցիչ Թերեզա Երիմյանը քննարկել են Ադրբեջանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների անհրաժեշտությունը, բռնահանված արցախցիներին տրվող օգնության ընդլայնումը։

Քննարկվել է նաև արցախցիների անվտանգությունն ապահովելու միջոցները՝ Արցախում իրենց տները վերադառնալու նպատակով։

«Հայ դատի գրասենյակը հպարտ է, որ կանգնած է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի, Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի և արցախցի փախստական ​​լրագրող Սիրանուշ Սարգսյանի կողքին` Արցախի արդարադատության վերականգնման համար մղվող պայքարում»,- ասված է գրասենյակի ֆեյսբուքի գրառման մեջ։

Կարդացեք նաև

Back to top button