ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Վարկերի տոկոսադրույքների նվազում, տնտեսության աշխուժացում․ ԿԲ-ն մեղմացնում է քաղաքականությունը

Կենտրոնական բանկն այս տարի առաջին անգամ խորհրդի նիստ է անցացրել, որոշելով կես տոկոսային կետով նվազեցնել վերաֆինասավորման տոկոսադրույքը։ Միայն 2023-ին գլխավոր դրամատունը տոկոսադրույքը նվազեցրել է հինգ անգամ։Փորձագիտական դաշտում կարծում են, որ առաջիկայում առևտրային բանկերի կողից տրվող վարկերի տոկոսադրույքները ևս կնվազեն։ Սրանով իսկ նպաստավոր պայմաններ կստեղծվեն տնտեսական գործունեության ակտիվացման տեսանկյունից, ինչն էլ իր վերջնական ազդեցությունը կունենա տնտեսական աճի ավելացման գործում։

Կենտրոնական բանկը կրկին իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Սա ըստ մասնագետների՝ պայմանավորված է արտաքին տնտեսական զարգացումներով ու միտումներով։ 2023 թվականի հատկապես չորրորդ եռամսյակում Հայաստանի գործընկեր երկրներում տնտեսական ակտիվությունը որոշակիորեն դանդաղել է, բայց իրականացվող զսպող դրամարավարկային քաղաքականության միջավայրում գնաճը թուլացել է։ ԵԱՏՄ երկրներում նոյեմբերի տվյալներով՝ գնաճը կազմել է 7․3 տոկոս։ Ամենբարձրը՝ 10․3 տոկոս Ղազախստանում էր։ Հայաստանում տարեկան կտրվածքով գնանկում է գրանցվել 0․5 տոկոս։ «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Մերի Բոյաջյանը նկատում է՝  Հայաստանի ԿԲ շարունակում է մեղմել դամավարկային քաղաքականությունը։ Ըստ ԿԲ-ի առաջիկայում ցածր գնաճային միջավայրը կպահպանվի՝ պայմանավորված միջազգային շուկաներից փոխանցվող գնակումային երևույթներով։

 «Չնայած 12-ամսյա կտրվածքով Հայասանում գնանկում է արձանագվել, սակայն, միաժամանակ նշեմ, որ ծառայությունների ոլորտում գնաճը բավականին բարձր է մնացել։ Տարեկան կտրվածքով կազմել է 3 տոկոս, ինչը պայմանավորված էր վերջինիս նկատմամբ առկա բարձր պահանջարկով դեռևս 2022թ փետրվարին սկիզբ առած ռուս-ուկրաինական կոնֆլիկտի հետևանքով։ Այդ ժամանակից ի վեր, հայտնի է, որ Հայաստանում ինչպես աշխատուժի, այնպես էլ կապիտալի զգալի  հոսքեր են առկա, ինչն իր ազդեցությունն ունենում է սպառողական շուկայի վրա»։

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ընդգծում է՝ միջազգային շուկաներում գնաճը մեղմվում է․

«2023 թ չորրորդ եռամյսակում համաշխարհային և Հայաստանի հիմնական գործընկեր երկրների տնտեսական ակտիվությունը շարունակել է դանդաղել։ Միջազգային ապրանքային շուկաներում գնաճային միջավայրը մեղմվում է, և համաշխարհային գնաճը որոշակիորեն դանդաղում է։ Գործընկեր երկրներում աշխատուկայի զարգացումը շարունակում է նպաստել պահանջարկին»։

Ի՞նչ կտա վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազումը տնտեսությանն ու սպառողներին։ Մերի Բոյաջյանը նշում է՝ առաջիկայում վարկերի տոկոսադրույքների նվազում պետք է ակնկալել։

 «Վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազման արդյունքում առևտրային բանկերի կողմից տրվող բանկերի տոկոսադրույքները ևս նվազում են։ Սրանով իսկ նպաստավոր պայմաններ է ստեղծվում տնտեսական գործունեության ակտիվացման տեսանկյունից, որն էլ իր վերջնական ազդեցությունն է ունենում տնտեսական աճի ավելացման գործում՝ նպաստավոր պայմաններ ստեղծելով դրա համար»։

Սպառողական վարկերի շարունակական աճը կարող է որոշակի գնաճի բերել։ 2023-ին սպառողական վարկերի աճը կազմել է 24․1 տոկոս՝ հատելով 1 տրիլոն դրամի շեմը։ Շինարարական բումին հաջորդում է բնակարանների կահավորումը, ուստի ԿԲ նախագահի կանխատեսմամբ, այս տարի էլ սպառողական վարկերի աճը կշարունակվի, թե որքան՝ դժվարանում է ասել, բայց այս պահին վստահ է․

 «Դեռևս վարկերի աճը էական ռիսկեր չի առաջացնում»։

Փորձագիտական դաշտում ընդգծում են՝ տնտեսական բոլոր զարգացումներինզուգահեռ առկա են  աշխարաքաղաքական լարվածություն, ռիսկեր ու մարտահրավերներ։ Իսկ տարածաշրջանում անորոշությունն ու որոշակի լարվածությունն իրենց ուղղակի ազդեցությունն են ունենում պետական կառույցների գործունեության ու  տնտեսության հետագա զարգացումների վրա։

Կարդացեք նաև

Back to top button