ԿարևորՄիջազգային

Toyota-ն որոշել է ժամանակավորապես դադարեցնել արտադրական 6 հոսքագծերի աշխատանքը

Toyota ավտոարտադրողը որոշել է դիզելային շարժիչների փորձարկման ժամանակ հայտնաբերված խարդախության պատճառով մինչև փետրվարի 1-ը չորս գործարաններում դադարեցնել արտադրական վեց հոսքագծերի աշխատանքը, հայտնել է NHK հեռուստաալիքը։

«Մենք մտադիր ենք արագ և պատշաճ կերպով աշխատել՝ որքան հնարավոր է շուտ արտադրությունը վերսկսելու համար», — հեռուստաալիքը մեջբերել է ավտոկոնցեռնի գործադիր տնօրեն Կոջի Սատոյի խոսքերը:

Երկուշաբթի օրը հայտնի էր դարձել, որ Toyota Industries Corporation-ը, որին Toyota-ն վստահել է դիզելային շարժիչների երեք մոդելների արտադրությունը, խախտումներ է թույլ տվել սերտիֆիկացման համար իրականացվող արդյունավետ հզորության թեստավորման ժամանակ։ Այս շարժիչները տեղադրված են ավտոմեքենաների տասը մոդելներում, որոնց թվում են Land Cruiser 300, Land Cruiser PRADO, Hiace, FORTUNER և LX500d:

Հայտնաբերված խախտումների պատճառով Toyota-ն որոշել է կասեցնել այս տասը մոդելների մատակարարումները և արտադրությունը դադարեցնել չորս գործարանների վեց գծերում։ Առայժմ հոսքագծերի դադարեցումը նախատեսված է մինչև փետրվարի 1-ը։

Ավելի վաղ Toyota-ի դուստր ձեռնարկության՝ Daihatsu ավտոարտադրողի գործունեությունը դադարեցվել էր անցյալ տարի բացահայտված բազմաթիվ և երկարամյա խարդախությունների պատճառով։

Կարդացեք նաև

Back to top button