ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ճանապարհներն անվտանգության պարտադիր աուդիտ կանցնեն բոլոր փուլերում

Օրերս կառավարությունը հաստատեց ««Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը։ Ըստ կարգավորումների՝ ճանապարհներն անվտանգության աուդիտ կանցնեն։ Պահանջը կներդրվի միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ճանապարհների համար։ Անվտանգության ապահովման որոշակի պահջներ են դրվել նաև թունելների համար։  

Ճանապարհների անվտանգության աուդիտը պարտադիր պահանջ է բոլոր փուլերում՝ նախագծման, շինարարության ու շահագործման հանձենլուց հետո մեկ տարի ժամկետով՝ կառավարության նիստում հայտնել էր ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ Աուդիտորների որակավորման պահանջ կդրվի, մասնագետները կորակավորվեն, տուրք կվճարեն ու կաշխատեն՝ մանրամասնել է նախարարը․ 

«Կարևոր է, որ աուդիտորը կապ չունենա նախագծող, հեղինակային կամ տեխնիկական հսկողություն, շինարարությունը իրականացնող ընկերությունների հետ։ Առաջին փուլը նախատեսում ենք սկսել 2025 թ հուլիսի 1-ից միջպետական ճանապարհները, ապա հերթականությամբ՝ հանրապետական ու տեղական ճանապարհները»։

Ճանապարհային անվտանգության տարրերի ապահովումը կկանխի ճանապարհատրանսպորտային պատահարները՝ սա աուդիտի հիմնական նպատակն է՝ նշում է նախարարության Ճանապարհային քաղաքականության բաժնի պետ Արևհատ Պողոսյանը։ Լուսավորության, ճանապարհային նշանների, գծանշման, ինչպես նաև խոցելի խմբերին առնչվող խնդիրները կլինեն ուշադրության կենտրոնում։

«Օրինակ՝ արդյոք ապահովվե՞լ է հաշմանդամություն ունեցող անձնանց ազատ տեղաշարժը, կամ համպատասխան ճանապահային նշանը իր տեղու՞մ է, թե ոչ։ Աուդիտը պետք է նաև վերլուծություն կատարի, թե տվյալ հատվածում ինչպիսի ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունեցել, հետո իր հաշվետվությամբ առաջարկի, թե ինչ լուծումներ է տեսնում, որոնք պետք է իրականացվեն նախագծողի, շինարարի և սպասարկողի կողմից»։  

Աուդիտոր կարող են լինել ինչպես անհատները, այնպես էլ կազակերպություններ։ Եթե ճանապարհային անտվանգությունն իրականացնում է կազմակերպությունը, ապա այն պետք է ունենա առնվազն երկու որակավորված ճանապարհային աուդիտոր։

«Աուդիտոր կարող է լինել այն անձը, որն ունի ճանապարհների, թունելների, կամուրջների նախագծման, ճանապարհային անվտանգության կամ ճանապարհային երթևեկության ինժեների կամ ճարտարապետի առնվազն 5 տարվա փորձ, ինչպես նաև ՏԿԵ նախարարության կողմից ստացել է որակավորում»։

Հայաստանի 3 ամենախոշոր թունելները կհիմնանորոգվեն։ Արևհատ Պողոսյանի խոսքով՝ պետք է պահպանվեն ճանապարհային թունելների անվտանգությանը վերաբերող բոլոր պահանջները՝ լուսավորություն, օդափոխություն, զննություն և ռիսկերի կառավարում։

«Պուշկինի, Դիլիջանի և Նալբանդի թունելներն են։ Երկու թունելների՝ Պուշկինի, Դիլիջանի մասով ուսումնասիրություններն արդեն իրականացվել են, և շեշտը դրվել է, որ պետք է պահպանվեն ԵՄ-ի դիրեկտիվի պահնջաները։ Հիմա նախագծման գործընթացի փուլում է։ Իսկ Նալբանդի թունելի մասով արդեն ընտրվել է նախագծող կազմակերպությունը, և ֆինսավորումից հետո նախագծման աշխատանքները կմեկնարկեն»։

Առաջիկա մեկ տարվա ընթացքում կընդունվի ենթակառուցվածքի անվտանգության աուդիտի իրականացման կարգը։ Գործնականում առաջին աուդիտը կիրականացվի 2025թ-ի հուլիսի 1-ից՝ միջպետական նշանակության ճանապարհների համար։ Հանրապետական նշանակության ճանապարհների աուդիտը կսկսվի 2026 թվականի հունվարի 1-ից, իսկ տեղական նշանակության ճանապարհներինը՝ 2027 թ-ից։

Կարդացեք նաև

Back to top button