
Հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար Երևանում շուրջ 20 վերելակ կտեղադրվի: Նախագիծը Երևանն ավելի հարմար ու հասանելի դարձնելու ծրագրի կարևոր բաղադրիչներից է: Առաջիկայում շահագործման կհանձնվի Կամոյի դպրոցի հարևանությամբ գտնվող գետնանցումի վերելակը, այսօրվանից էլ գործընթացը կմեկնարկի Կոմիտասի շուկայի մոտակայքի գետնանցումում: Նախապատրաստական աշխատանքներ են ընթանում նաև Կիլիկիայի ավտոկայանի, Գարեգին Նժդեհի փողոցի՝ վարչական շենքի, Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ գտնվող գետնանցումներում:




