ԿարևորՀասարակություն

Մայրաքաղաքի Ա և Բ գոտիների ավտոկայանատեղիներն այսօր և վաղը կգործեն անվճար․ Տիգրան Ավինյան

Քանի որ հնարավոր են մեքենաների կուտակումներ փողոցներում, մայրաքաղաքի Ա և Բ գոտիների ավտոկայանատեղիները այսօրվա և վաղվա ընթացքում կգործեն անվճար, քանզի կարող է առաջանալ չնախատեսված կայանումների անհրաժեշտություն, ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Սիրելի՛ երևանցիներ, հաշվի առնելով հունվարի 27-ին վերսկսված ձյան տեղումները հորդորում ենք ավտոտրանսպորտային միջոցներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և բացառապես ձմեռային անվադողերով:

Տեղումները շարունակվել են ամբողջ օրվա ընթացքում, ուստի խնդրում ենք ցուցաբերել զգուշավորություն՝ հաշվի առնելով փողոցներում առկա երթևեկության բարձր ռիսկայնությունը:

Ուզում եմ նաև տեղեկացնել, որ գիշերվանից ձյան տեղումների վերսկսմանը զուգահեռ մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են ձնամաքրման աշխատանքները և շարունակվում են տեղացող ձյան պայմաններում»,– նշված է գրառման մեջ:

Կարդացեք նաև

Back to top button