ԿարևորՀասարակություն

Գեղարքունիքի մարզի ԲԿ-ներում բաց դռների օր՝ Հայոց բանակի հիմնադրման 32-րդ տարեդարձի առթիվ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ հունվարի 27-ին Գեղարքունիքի մարզային ենթակայությամբ գործող Գավառի, Մարտունու, Սևանի, Վարդենիսի բժշկական և Ճամբարակի առողջության կենտրոններում կազմակերպվել և անցկացվել է բաց դռների օր՝ Հայոց բանակի հիմնադրման 32-րդ տարեդարձի առթիվ։

Բաց դռների ընթացքում անվճար հիմունքներով հետազոտվելու, խորհրդատվություն կամ բուժում ստանալու հնարավորությունից օգտվել են պատերազմի մասնակիցները, վիրավոր զինծառայողները, կամավորականները, և սպայական անձնակազմի ընտանիքների, պատերազմի ընթացքում զոհված կամ վիրավորում ստացած զինծառայողների և կամավորների ընտանիքների անդամները։

Բժշկական կենտրոններում հետազոտություններն իրականացրել են մարզի բուժհիմնարկների և մայրաքաղաքից հրավիրված լավագույն մասնագետները՝ տարբեր հիվանդությունների գծով։

Ողջ օրվա ընթացքում մարզի բժշկական կենտրոններում կազմակերպված բաց դռների ընթացքում բաժաշխատողներն ընդունել են առողջական տարբեր խնդիրներով դիմած շուրջ 241 քաղաքացու։

Կարդացեք նաև

Back to top button