ԿարևորՀասարակություն

Ադրբեջանը չի կարող ընդունել արցախցիների թողած գույքի ազգայնացման մասին օրենք, այն միանգամից կհամարվի ոչ իրավաչափ․ Արա Ղազարյան

Միջազգային կառույցներում վերջերս առավել հաճախ են անդրադառնում  արցախահայերի արժանապատիվ և անվտանգ վերադարձի հարցին։ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը նախորդ տարվա հոկտեմբերին Հայաստան, Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղ կատարած այցից հետո իր հրապարակումներում դիտարկել էր արցախահայերի վերադարձի նաև քաղաքացիությանն առնչվող հարցերը` հայտարարելով, թե  պետք է ճկուն լուծումներ գտնվեն, մասնավորապես իրավական կարգավիճակի վերաբերյալ։

«Մինչ հնարավոր վերադարձը, արագ ճանապարհներ պետք է գտվեն, այդ թվում՝ անվտանգային երաշխիքներ հաստատելով, որպեսզի Ղարաբաղի հայերը ժամանակավորապես մուտք գործեն իրենց տները կամ սովորական բնակության վայրերը և այցելեն գերեզմաններ, որտեղ թաղված են նրանց հարազատները», — գրել է Միյատովիչը։

Մարդու իրավունքների հանձնակատարը նաև ընդգծում է՝ Ադրբեջանի իշխանությունների պարտականությունն է ապահովել, որ «Ղարաբաղի հայերի թողած ունեցվածքը պաշտպանվի թալանից և գողությունից»:

Միջազգային ո՞ր մեխանզիմի կիրառումը կարող է ապահովել արցախահայերի անվտանգությունն Ադրբեջանի կազմում. Ռադիոլուրի այս և մյուս հարցերին է պատասխանում փաստաբան, մարդու իրավունքների հարցերով միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։  

Back to top button