
ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ հիվանդության վաղ հայտնաբերման դեպքում կարող են ապրել երկար ու լիարժեք կյանքով, այնպես, ինչպես կապրեին առանց հիվանդության:
ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտությունն ու բուժումը մեր երկրում հասանելի է և անվճար:
2023 թ-ի հոկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում ՄԻԱՎ դրական ախտորոշում ունի 4356 մարդ, որից շուրջ 1000-ը բուժում չի ստանում։




