
ՀՀ Զբոսաշրջության կոմիտեից հայտնում են, որ «The Seven Visions Resort and places, The Dvin»-ը ճանաչվել է լավագույնը «World’s Leading Hotel Dining & Entertainment Experience» անվանակարգում:
World Travel Awards-ը հեղինակավոր մրցանակ է, որը արձանագրում է հյուրընկալության ոլորտում ունեցած բացառիկ ձեռքբերումները։
«Հպարտ ենք, որ Հայաստանում կան նմանատիպ հյուրանոցներ, որոնք արժանացել են այսպիսի հեղինակավոր մրցանակի»,-ասված է գրառման մեջ:




