
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Բելգիայում հունվարի 23-24-ին
մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի
(ENNHRI) Առաջնորդության ֆորումին:
Միջոցառմանը մասնակցել է ENNHRI անդամ երկրներից շուրջ 30 ներկայացուցիչ:
Քննարկումների օրակարգում ընդգրկված էին մարդու իրավունքներին և իրավունքի
գերակայությանն առնչվող մի շարք հարցեր:
Մարդու իրավունքների ազգային հաստատությունների ղեկավարների համար
կազմակերպված Առաջնորդության ֆորումին հիմնական ելույթով հանդես է եկել
Արդարադատության հարցերով եվրահանձնակատար Դիդիե Ռեյնդերսը:




