
Կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը 3-րդ անգամ (2015, 2021, 2024) նվաճել է Հայաստանի շախմատի չեմպիոնի տիտղոսը, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Հայաստանի շախմատի կանանց 79-րդ առաջնության վերջին խաղափուլում Սուսաննան սև խաղաքարերով հաղթեց Մելինե Հարությունյանին և դարձավ չեմպիոն:




