ԿարևորՀասարակություն

Շորժայի ափամերձ տարածքում 200 սիգ կենդանի վիճակում վերադարձվել է լիճ 

Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության միջոցառումների շրջանակում «Սևան» ազգային պարկի աշխատակիցների, Ջրային պարեկային ծառայության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչների համատեղ իրականացված վերահսկողության միջոցառումների արդյունքում Շորժա բնակավայրի ափամերձ տարածքում լճից դուրս է բերվել 18 ձկնորսական ցանց, 200 հատ սիգ տեսակի ձուկ կենդանի վիճակում վերադարձվել է լիճ, հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

Սիգի որսը արգելված է սույն թվականի նոյեմբերի 15-ից մինչև հաջորդ որսաշրջանի պաշտոնական մեկնարկ։

Կարդացեք նաև

Back to top button