
Կանադայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, են որ «Lorens NYC» ընկերության հիմնադիրներ Արամ և Աշոտ Սպենջյանների ջանքերով բարձրակարգ հագուստ արտադրող կանադական Mackage ընկերության բաճկոնների նոր հավաքածուն սկսել է արտադրվել Հայաստանում։

«Lorens NYC» ընկերությունը հիմնադրվել է 2019թ.՝ նպատակ ունենալով աշխարհի հայտնի և որակյալ հագուստի ընկերությունների ապրանքների արտադրությունը տեղափոխելու Հայաստանի արտադրամասեր։ Ներկայում, ընկերության շնորհիվ 15 հանրաճանաչ բրենդ է արտադրվում Հայաստանում։




