ԿարևորՍպորտ

Չշահագործվող և ավերված գեղասահքի մանկապատանեկան մարզադպրոցը միջազգային չափորոշիչներին համապատասխան լուծումներ կստանա․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան չգործող մարզադպրոցին և կից ներկայացրել տեսանյութ․

«Մենք շարունակում ենք սպորտային մշակույթը դարձնել Երևանի առօրյա կյանքի անբաժանելի մասը՝ հիմնանորոգելով ու արդիականացնելով սպորտդպրոցները:

Վերանորոգված և շահագործման հանձնված Երևանի թենիսի և բատմիտոնի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցին շուտով կավելանա նաև գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցը։ Մեր նպատակն է ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները մեր պատանի մարզիկների համար»»,-գրել է Ավինյանը։

https://www.facebook.com/tigran.avinyan/videos/907077911007808

Կարդացեք նաև

Back to top button